Քրիստիան Պուլիշիչը՝ Ա Սերիայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ

«Միլանի» վինգեր Քրիստիան Պուլիշիչը ճանաչվել է Ա Սերիայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է լիգայի մամուլի ծառայությունը։

Ամերիկացին իր մրցանակը կստանա հունվարի 14-ին՝ Իտալիայի առաջնության «Ռոմայի» դեմ խաղից առաջ։

Ձմռան առաջին ամսում Պուլիշիչը Ա Սերիայում խփել է 2 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։