Մադրիդի «Ատլետիկոն» տրանսֆերային նպատակ ունի

Մադրիդի «Ատլետիկոն» հետաքրքրված է «Ատլանտա Յունայթեդի» կիսապաշտպան Տիագո Ալմադայի ծառայություններով։

Լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոյի խոսքերով, 22-ամյա արգենտինացին դիտարկվում է որպես Անխել Կորեայի փոխարինող, ում ցանկանում է պայմանագիր կնքել «Ալ-Իթթիհադը»:

MLS-ի վերջին մրցաշրջանում Ալմադան կանոնավոր մրցաշրջանի 31 խաղում խփել է 11 գոլ և կատարել 16 արդյունավետ փոխանցում։ Նա նաև 1 գոլ է խփել փլեյ-օֆֆի երկու խաղում։