Ունայ Էմերին` ԱՊԼ-ի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ

«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Ունայ Էմերին ճանաչվել է Պրեմիեր Լիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն մարզիչ։ Իսպանացի մասնագետը հաղթել է Յուրգեն Կլոպին (Լիվերպուլ), Անդոնի Իրաոլային (Բորնմութ) և Դևիդ Մոյեսին (Վեսթ Հեմ):

Էմերին իր կարիերայի ընթացքում երկրորդ անգամ է ստացել մրցանակը։ Նա 2023 թվականի ապրիլին դարձավ ԱՊԼ-ի ամսվա լավագույն մարզիչ։

20 տուրից հետո «Ասթոն Վիլան» վաստակեց 42 միավոր և Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երկրորդ տեղը։