Չավի․ «Ես երջանիկ եմ, քանի որ եզրափակիչ դուրս գալը մեր նպատակն էր»

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսը Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում «Օսասունային» հաղթելուց հետո (2-0) կիսվել է իր մտքերով։

«Մեր այսօրվա ելույթը աչքի չընկավ, բայց մենք վերահսկում էինք հանդիպումը և արժանիորեն հաղթեցինք: «Օսասունան» լավ է պաշտպանվում, և մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու: Ես երջանիկ եմ, քանի որ եզրափակիչ դուրս գալը մեր նպատակն էր:

Դա հիանալի հանդիպում է լինելու, և մենք շատ մոտիվացված ենք: Կարծում եմ՝ մենք գերիշխում էինք «Ռեալի» դեմ առաջնության վերջին խաղում։ Մենք կարող ենք նույնքան լավ խաղալ, բայց այս անգամ կարող ենք հաղթել»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։