Էրիկ Դայեր. «Ինձ համար այս տեղափոխությունը իրականացված երազանք է»

«Բավարիայի» նորեկ Էրիկ Դայերը կիսվել է իր հույզերով «Թոթենհեմից» տեղափոխությունն ավարտելուց հետո։

«Ինձ համար այս տեղափոխությունը իրականացված երազանք է, քանի որ մանկուց ցանկանում ես մի օր խաղալ այնպիսի թիմում, ինչպիսին «Բավարիան» է:

Սա աշխարհի ամենամեծ ակումբներից մեկն է, որն ունի անհավանական պատմություն: Անհամբեր սպասում եմ իմ նոր թիմակիցների և երկրպագուների հետ հանդիպմանը «Ալիանց Արենայում», – Դայերի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:

Դայերը «Թոթենհեմում» հանդես է գալիս 2014 թվականից։ Լոնդոնցիների կազմում նա անցկացրել է 364 հանդիպում, դարձել 13 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։