Թոմաս Տուխել. «Համբերությունն իմ ամենաուժեղ առաքինությունը չէ»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը խոստովանել է, որ ակումբների համար այժմ ավելի դժվար է դարձել տրանսֆերային շուկայում աշխատելը։

«Համբերությունն իմ ամենաուժեղ առաքինությունը չէ։ Յուրաքանչյուր մարզիչ միշտ ցանկանում է տրանսֆերային պատուհանի առաջին օրը ձեռք բերել այն ֆուտբոլիստներին, որոնց ցանկանում է, բայց դա երբեք տեղի չի ունենա: Ես շատ ավելի համբերատար եմ դարձել, քան նախկինում էի։

Գիտեք, տրանսֆերային շուկայում աշխատելն ավելի է դժվարացել։ Շատ ավելի դժվար: Բայց մենք միշտ փորձում ենք աշխատել այս ուղղությամբ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում ակումբի մամուլի ծառայությունը։