Ռոնալդ Արաուխոն կարող է տեղափոխվել «Բավարիա»

«Բարսելոնայի» մարզական տնօրեն Դեկուն տեղեկություն է ստացել, որ «Բավարիան» առաջիկա ամռանը կրկին կփորձի ձեռք բերել «Բլաուգրանայի» պաշտպան Ռոնալդ Արաուխոյին։ Այս մասին հայտնում է Football Espana-ն։

Աղբյուրի համաձայն՝ Դեկույին տեղեկացրել են նաև, որ մյունխենյան ակումբը «Բարսելոնային» 100 միլիոն եվրո կառաջարկի ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Բարսելոնայի» պաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 18 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: