Մարտին Սուբիմենդին կարող է տեղափոխվել լոնդոնյան գրանդ

Լոնդոնի «Արսենալը» ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կփորձի ձեռք բերել իսպանական «Ռեալ -Սոսյեդադի» 24-ամյա կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիին։ Այս մասին հայտնում է The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» պատրաստ են «Ռեալ-Սոսյեդադին» առաջարկել 50 միլիոն ֆունտ (57 միլիոն եվրո)՝ իսպանացի ֆուտբոլիստին գնելու համար։ Անցած ամառ «Արսենալն» արդեն փորձել է ձեռք բերել Սուբիմենդիին, սակայն մերժում է ստացել։

Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում «Ռեալ-Սոսյեդադի» կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 28 հանդիպման, որոնցում դարձել է չորս գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։