Անգլիական գրանդը շարունակում է պայքարել Կիլիան Մբապպեի համար

«Լիվերպուլը» շարունակում է պայքարել Ֆրանսիայի և ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին ձեռք բերելու համար: Այս մասին հայտնում է L’Équipe հրատարակությունը։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլը» շարունակում է կապ պահպանել Մբապպեի շրջապատի հետ։ Չի բացառվում Կիլիանի տեղափոխությունն անգլիական ակումբ։ Այնուամենայնիվ, Մադրիդի «Ռեալը» մնում է ֆրանսիացի հարձակվողին ձեռք բերելու ֆավորիտը։

Ավելի վաղ լրատվամիջոցներին հայտնի էր դարձել, որ ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն ցանկանում է հանդիպում անցկացնել փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ-Խելայիֆիի հետ, որպեսզի նրան անձամբ տեղեկացնի ֆրանսիական գրանդի հետ պայմանագիրը չերկարաձգելու ցանկության մասին։