Անտուան ​​Գրիզմանը դարձավ «Ատլետիկոյի» պատմության լավագույն ռմբարկուն

Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան ​​Գրիզմանը դարձել է մադրիդյան ակումբի պատմության լավագույն ռմբարկուն։ Հարձակվողը գոլի հեղինակ է դարձել Մադրիդի «Ռեալի» դեմ Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի առաջին խաղակեսում։

Ֆրանսիացին խփեց իր 174-րդ գոլը «Ատլետիկոյի» կազմում՝ շրջանցելով Լուիս Արագոնեսին, ով իր անվան դիմաց գրանցել է 173 գոլ։ Երրորդ տեղը զբաղեցնում է Ադրիան Էսկուդերոն (169 գոլ):

Գրիզմանը «Ատլետիկոյի» կազմում անցկացրել է 371 հանդիպում։ Մադրիդյան ակումբի ներկայիս ֆուտբոլիստներից Անխել Կորեան 393 խաղում խփել է 73 գոլ, Ալվարո Մորատան 129 խաղում խփել է 51 գոլ, Կոկեն 605 խաղում խփել է 47 գոլ։