Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիել Մալդինին տեղափոխվել է «Մոնցա»

«Միլանի» լեգենդար պաշտպան Պաոլո Մալդինիի որդին՝ Դանիել Մալդինին, միլանյան ակումբից տեղափոխվել է «Մոնցա»։

22-ամյա հարձակվողական ոճի կիսապաշտպանը մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով հանդես կգա «Մոնցայում»։

Մալդինին մրցաշրջանի առաջին հատվածը վարձավճարով անցկացրեց «Էմպոլիում», սակայն արդյունավետ չգործեց Ա Սերիայի 7 հանդիպումներում։