«Նյուքասլը» կվաճառի իր առաջատարներին

«Նյուքասլի» գործադիր տնօրեն Դարեն Իլզը հայտարարել է, որ անգլիական ակումբը պետք է մտածի իր հիմնական խաղացողներից մեկին վաճառելու մասին՝ Պրեմիեր Լիգայի կողմից սահմանված ֆինանսական կանոնների պատճառով: Այս մասին հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ Իլզը հայտնել է, որ ամենայն հավանականությամբ վաճառվելու են հարձակվող Ալեքսանդր Իսակը, պաշտպան Սվեն Բոտմանը և կիսապաշտպան Բրունո Գիմարայեշը։

Ինչպես նշել է Իլզը, խաղացողներին վաճառելու անհրաժեշտությունը պայմանավորված է Պրեմիեր Լիգայի շահույթի ֆինանսական կանոններով և լիգայի կայուն զարգացմամբ: