Կայլ Ուոքերի կինը վռնդել է նրան նախկին ընկերուհու հետ հանդիպելու պատճառով

«Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Կայլ Ուոքերը հինգ ամսով բաժանվել է կնոջից։ Ինչպես հայտնում է Daily Mail-ը, ֆուտբոլիստի կինը՝ Էննի Քիլները, նրան տնից դուրս է հանել այն բանից հետո, երբ խաղացողը նախկին ընկերուհու՝ Լորին Գուդմանի հետ շփվելու պատճառով լուրջ վիճաբանություն է ունեցել։ Քիլները Ուոքերին մեղադրել է նախկին ընկերուհու հետ կրկին հանդիպելու մեջ։ Մի քանի թեժ վեճերից հետո խաղացողը խոստովանել է, որ վերսկսել է իր ընկերությունը Գուդմանի հետ։

Անցյալ տարի ֆուտբոլիստը կնոջը խոստացել էր այլեւս երբեք չտեսնել իր նախկին սիրեցյալին և, փորձելով հանգստացնել Քիլներին, սոցցանցերում չհետևեց 32-ամյա Գուդմանին և նաև արգելափակեց նրան։ Սակայն, ըստ լուրերի, Էննիից առաջին բաժանվելուց հետո անգլիացի պաշտպանը հանդիպել է որդու՝ Կայրոյի հետ՝ չնայած կնոջը հավաստիացումներին, որ նա այլևս չի շփվելու Գուդմանի հետ։

Ըստ տվյալների՝ Էննին օգոստոսի վերջին վռնդել է Կայլին։ Սրան նախորդող ամիսների ընթացքում զույգը մի շարք վեճեր էր ունեցել։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Ուոքերը հանգրվանել է Մանչեսթերի կենտրոնում գտնվող պենտհաուսում։ Երբեմն նա կանգ է առնում Քիլների մոտ, որպեսզի այցելի իր երեք երեխաներին և տանի նրանց զբոսնելու։