Նեմանյա Մատիչը ցանկանում է տեղափոխվել ֆրանսիական մեկ այլ ակումբ

«Չելսիի» և «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Նեմանյա Մատիչը, ով այժմ հանդես է գալիս «Ռենում», համաձայնեցրել է «Լիոնի» հետ անձնական պայմանագրի պայմանները։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան X սոցիալական ցանցում (նախկինում՝ Twitter):

Աղբյուրի տեղեկություններով՝ սերբ ֆուտբոլիստը ցանկանում է տեղափոխվել «Լիոն»։ Ակումբների միջև բանակցությունները դեռ շարունակվում են։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մատիչը դժգոհ է իր ակումբից և ցանկանում է դադարեցնել նրա հետ համագործակցությունը։

35-ամյա Մատիչը դարձել է «Ռենի» խաղացող օգոստոսին՝ տեղափոխվելով «Ռոմայից» 2,5 միլիոն եվրոյի դիմաց։Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսի վերջը: