Կարիմ Բենզեման կարող է վերադառնալ Եվրոպական գրանդ

«Ալ-Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեման այս ձմռանը կարող է տեղափոխվել ՊՍԺ, հայտնում է Sports Zone-ն։

Աղբյուրը հայտնում է, որ տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Փարիզի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին։ Նա ցանկանում է 36-ամյա ֆրանսիացուն վարձավճարով վերցնել վեց ամսով։ Սակայն ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լուիս Կամպոսը դեմ է այս տրանսֆերին։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կարիմ Բենզեման դժգոհ է Սաուդյան Արաբիայի պայմաններից և ցանկանում է հեռանալ ակումբից։ Այս որոշման պատճառները ներառում են շոգ և խոնավ եղանակը, հանդիպումներին քիչ հաճախելիությունը, խաղադաշտում առկա խնդիրները, ինչպես նաև երկրպագուների քննադատությունը։

Այս մրցաշրջանում Կարիմ Բենզեման բոլոր մրցաշարերում անցկացրել է 20 հանդիպում՝ դառնալով 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։