Մադրիդի «Ռեալը» որոշել է հաջորդ մրցաշրջանի թիմի հիմնական դարպասապահին

Մադրիդի «Ռեալը» որոշել է հաջորդ մրցաշրջանի թիմի հիմնական դարպասապահին, հայտնում է Marca-ն։

Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը հույսը դնում է Տիբո Կուրտուայի վրա, ով խաչաձև կապանների պատռվածքի պատճառով բաց է թողնում ընթացիկ մրցաշրջանը։ Նշվում է, որ երկրորդ տեղը կհատկացվի Անդրեյ Լունինին, եթե նա չորոշի հեռանալ թիմից ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Ընդգծվում է, որ «Չելսիից» վարձավճարով Կեպա Արիսաբալագան, ամենայն հավանականությամբ, չի գնվի բարձր աշխատավարձի պատճառով։