Ժոզե Մոուրինյո․ «20 տարի առաջ ֆուտբոլիստները չէին սուզվում, ինչպես հիմա»

«Ռոմայի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Իտալիայի գավաթի քառորդ եզրափակչի «Լացիոյի» հետ խաղից հետո կիսվել է իր մտքերով։

«Միշտ ցավ է պատճառում պարտվելը, հատկապես դերբիում: Մենք մեծ դժվարություններ ունենք, և անընդհատ փորձում ենք հաղթահարել դրանք։

Այսօր մենք պարտվեցինք ժամանակակից ֆուտբոլի իրողությունների պատճառով։ Մրցավարը դեպքից երեք մետր հեռու էր ու 11 մետրանոց չնշանակեց, ամեն ինչ տեսավ։ Սովորաբար Օրսատոն թույլ է տալիս խաղալ: Բայց VAR-ի պատճառով հիմա ինչ-որ մեկը նստում է համակարգչի մոտ ու ամենաչնչին կոնտակտի պատճառով որոշում է ֆուլ տալ։ 20 տարի առաջ ֆուտբոլիստները չէին սուզվում, ինչպես հիմա»,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերում է ինսայդեր Ջանլուկա Դի Մարցիոն։