«Ջենոայի» ֆուտբոլիստը կարիերան կշարունակի լոնդոնյան գրանդում

«Թոթենհեմը» շուտով պաշտոնապես կհայտարարի «Ջենոայի» և Ռումինիայի հավաքականի կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինի հետ պայմանագիր կնքելու մասին։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Ըստ աղբյուրի՝ կողմերը ստորագրել են բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը։ Չորեքշաբթի օրը՝ հունվարի 10-ին, խաղացողը բարեհաջող անցել է բոլոր անհրաժեշտ բժշկական թեստերը։

Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 22 հանդիպում, որոնցում դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրն իտալական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։