«Ատլետիկոյի» նկատմամբ «Ռեալի» այս հաղթանակն առաջինն էր այս մրցաշարում

Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալը» հաղթեց Մադրիդի «Ատլետիկոյին» (5:3):

Opta Sport-ի փոխանցմամբ՝ «Ատլետիկոյի» նկատմամբ «Ռեալի» այս հաղթանակն առաջինն էր այս մրցաշարում։ Նաև 1963 թվականից ի վեր առաջին անգամ «Ռեալը» կարողացավ հաղթել մադրիդցի հավերժական մրցակցին՝ բաց թողնելով 3 գնդակ։

Այդ խաղում «արքայական» ակումբը պարտվեց 4:3 հաշվով։