Զինեդին Զիդանի որդին տեղափոխվեց Լա Լիգա

Մադրիդի «Ռեալի» նախկին մարզիչ Զինեդին Զիդանի կրտսեր որդին՝ Էլիաս Զիդանը, կդառնա «Բետիսի» ֆուտբոլիստ։ Այս մասին հայտնում է RMC Sport-ը։

Նշվում է, որ չորեքշաբթի (հունվարի 10-ին) ֆրանսիացի ֆուտբոլիստը բուժզննում է անցել նոր ակումբի համար՝ հոր ուղեկցությամբ։

18-ամյա պաշտպանի հետ պայմանագիրը պաշտոնապես կկնքվի այսօր (հունվարի 11-ին):

Էլիասը հանդես է եկել մադրիդյան ակումբի ակադեմիայում, իսկ կարիերան սկսելու է «Բետիսում» երիտասարդական թիմի կազմում։