ՄՅՈւ-ի նոր սեփականատերը ներկա կլինի «Թոթենհեմի» դեմ հանդիպմանը

Դեկտեմբերին հայտարարվեց, որ Ջիմ Ռատկլիֆի INEOS ընկերությունը գնել է «Մանչեսթեր Յունայթեդի» 25% բաժնետոմսերը և ստանձնել ակումբի ֆուտբոլային գործերի վերահսկողությունը։ Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, «կարմիր սատանաների» նոր սեփականատերը ներկա կգտնվի Պրեմիեր Լիգայի՝ «Թոթենհեմի» դեմ թիմի հաջորդ հանդիպմանը։

«Մանչեսթեր Յունայթեդ» – «Թոթենհեմ» հանդիպումը կկայանա կիրակի օրը՝ հունվարի 14-ին։

Նշենք, որ «Մանչեսթեր Յունայթեդը» ներկայումս զբաղեցնում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակի միայն ութերորդ հորիզոնականը: