Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ «Ռեալից», եթե ակումբը ձեռք բերի Կիլիան Մբապպեին

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը կարող է հեռանալ ակումբից, եթե Մադրիդը ձեռք բերի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեին, հայտնում է OK Diario-ն։

FootMercato-ն ավելի վաղ հայտնել էր, որ Մադրիդի «Ռեալը» լիովին համաձայնության է եկել Մբապպեի հետ տրանսֆերի շուրջ։

«Եթե Մբապպեն գա, ապա ինչ-որ մեկն անպայման պետք է հեռանա «Ռեալից», քանի որ ակումբը պետք է գումար վաստակի։ Մենք խոսում ենք Վինիսիուսի մասին, քանի որ նա խաղացող է, ում համար կարող էիր մեծ գումարներ ստանալ»,- լրագրող Էդուարդո Ինդայի խոսքերն է մեջբերում OK Diario-ն։

Այս մրցաշրջանում 25-ամյա Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, որոնցում դարձել է 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը ֆրանսիական թիմի հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

23-ամյա Վինիսիուս Ժունիորն այս մրցաշրջանում «Ռեալի» կազմում 14 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Բրազիլացի խաղացողի պայմանագիրը «Ռեալի» հետ ավարտվում է 2027 թվականի հունիսի վերջին։