Ժերար Պիկեն հայտնել է, որ կվերադառնա ֆուտբոլ որպես մարզիչ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հայտարարել է, որ կվերադառնա ֆուտբոլ որպես մարզիչ։

«Նոր տարին եկել է, և ուշադիր մտածելուց հետո ես որոշեցի վերադառնալ ֆուտբոլ: Ես նրան շատ եմ կարոտում։ Այս անգամ ոչ որպես ֆուտբոլիստ, ես կլինեմ մարզիչ։ Շաբաթվա վերջում կկիսվեմ մանրամասներով»,- գրել է Պիկեն X սոցիալական ցանցում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է, սակայն երիտասարդական թիմից անմիջապես գնաց «Մանչեսթեր Յունայթեդ»։ Չորս տարի անց նա վերադարձավ կատալոնական ճամբար և ընդհանուր առմամբ անցկացրեց 616 հանդիպում, որոնցում դարձավ 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։