Մաուրիսիո Պոչետինո. «Վստահ եմ, որ երկու շաբաթից մենք կկարողանանք փոխել իրավիճակը»

«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է իր թիմի պարտությունը «Միդլսբրոյի» հետ Անգլիայի լիգայի գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում (0-1)։

«Դժվար է խոսել մեր խաղի մասին։ Մենք մի քանի սխալ թույլ տվեցինք։ Նրանք գոլ խփեցին ու պատժեցին մեզ։ Մենք մի քանի պահ ստեղծեցինք, բայց ցուցադրեցինք վատ կատարում: Այժմ մենք պետք է մտածենք «Ֆուլհեմի» մասին շաբաթ օրը, իսկ հետո պատրաստվենք պատասխան հանդիպմանը:

Մենք հիասթափված ենք, բայց դեռ 90 րոպե ունենք «Սթեմֆորդ Բրիջում»: Վստահ եմ, որ երկու շաբաթից մենք կկարողանանք փոխել իրավիճակը»,- ​​Պոչետինոյի խոսքը մեջբերում է BBC-ն։