Տիմո Վերներ․ «Պրեմիեր Լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է»

Հարձակվող Տիմո Վերները մեկնաբանել է իր տեղափոխությունը «Թոթենհեմ»:

«ՌԲ Լայպցիգի» հարձակվողը լոնդոնյան ակումբ է տեղափոխվել վարձավճարով մինչև մրցաշրջանի ավարտը։

«Մարզչի հետ զրույցն արդյունավետ էր: Նա անմիջապես հասկացրեց ինձ, որ այս թիմին ես պետք եմ, և ես անմիջապես որոշեցի, որ դա կլինի իդեալական լուծում:

Հուսով եմ, որ կարող եմ ցույց տալ իմ լավագույն կողմերը։ Ես կարող եմ խաղալ ցանկացած դիրքում։ Իմ ուժեղ կողմերից մեկը ճկունությունն է:

Ես միշտ կարոտել եմ Պրեմիեր Լիգան, քանի որ այն աշխարհի լավագույն առաջնությունն է։ Հատկապես կարոտել էի Լոնդոնը։ Ես սիրում եմ Անգլիան և շատ եմ կարոտել այն, հենց որ հեռացա: Սա հիանալի վայր է ապրելու համար»,- Վերների խոսքերն է մեջբերում «Թոթենհեմի» պաշտոնական կայքը։