Սթիվեն Ջերարդը «Լիվերպուլի» ևս մեկ ֆուտբոլիստի կգնի

«Լիվերպուլի» պաշտպան Ժոել Մատիպը կարող է կարիերան շարունակել «Ալ-Իթթիֆակում»:

Ինչպես հայտնում է TalkSport-ը, Սաուդյան Արաբիայի հավաքականի գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը անցյալ ամառ ցանկանում էր պայմանագիր կնքել 32-ամյա կամերունցու հետ, և այժմ դեռ հույսը դնում է նրա տրանսֆերի վրա։

Դեկտեմբերի 13-ին Մատիպը բարեհաջող վիրահատվեց՝ ծնկի խաչաձեւ կապանների պատռումից հետո։ Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։

Հիշեցնենք, որ «Ալ-Իթթիֆակն» արդեն երկու ֆուտբոլիստ ունի, ովքեր եկել են «Լիվերպուլից»՝ Ջորդան Հենդերսոնը և Ջորջինյո Վեյնալդումը: