Ժերար Պիկեն հայտարարել է, որ շուտով կվերադառնա ֆուտբոլ

«Բարսելոնայի» նախկին ֆուտբոլիստ Ժերար Պիկեն հայտարարել է, որ կվերադառնա ֆուտբոլ որպես մարզիչ։

«Եկավ նոր տարին, և այն լավ մտածելուց հետո որոշեցի վերադառնալ ֆուտբոլ: Ես նրան շատ եմ կարոտում։ Այս անգամ ոչ որպես ֆուտբոլիստ, ես կլինեմ մարզիչ։ Շուտով կկիսվեմ մանրամասներով»,- գրել է Պիկեն իր սոցցանցերում։

Պիկեն «Բարսելոնայի» սան է։ Ընդհանուր առմամբ նա անցկացրել է 616 հանդիպում, որոնցում դարձել է 53 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։