«Ջենոայի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել Եվրոպական գրանդ

Մյունխենի «Բավարիան» «Ջենոային» 23 միլիոն եվրո է առաջարկել ֆուտբոլիստ Ռադու Դրագուսինի համար և հուսով է, որ պաշտպանը կընտրի իրենց օգտին, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը X սոցիալական ցանցում։

Աղբյուրի համաձայն՝ «Բավարիայի» ղեկավարությունն ակնկալում է, որ Դրագուշինը կընդունի մյունխենցիների առաջարկը և կհրաժարվի «Թոթենհեմ» տեղափոխվելուց։ Նշվում է, որ գերմանացիները ռումինացուն առաջարկել են պայմանագիր մինչև 2029 թվականը և բոնուսային վճարումներ՝ 7,5 միլիոն եվրոյի չափով։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ Լոնդոնի «Թոթենհեմը» պայմանավորվել է «Ջենոայի» հետ՝ ձեռք բերելու ռումինացի պաշտպան Դրագուշինին։