«Ռոման» նոր պայմանագիր կառաջարկի Ժոզե Մոուրինյոյին

«Ռոման» պատրաստ է նոր պայմանագիր առաջարկել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին։ Ինչպես հայտնում է Calciomercato-ն, իտալական ակումբի ղեկավարությունը որոշել է շարունակել համագործակցությունը պորտուգալացի մասնագետի հետ։

Մոուրինյոյին մեկ տարվա պայմանագիր կառաջարկվի, սակայն այն ներառում է ավտոմատ երկարաձգման տարբերակը, եթե «Ռոման» 2024/25 մրցաշրջանի ավարտին մտնի Չեմպիոնների Լիգայի գոտի։

Մոուրինյոյի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում։