Մարիո Բալոտելլի․ «VAR-ը հիմարություն է»

Իտալիայի հավաքականի նախկին հարձակվող Մարիո Բալոտելլին, ով այժմ հանդես է գալիս թուրքական «Ադանա Դեմիրսպոր» ակումբում, խոսել է Ա Սերիայի 19-րդ տուրի «Ինտեր» – «Վերոնա» խաղում (2-1) մրցավարների սկանդալային սխալի մասին։

«Եթե ես նման բան անեի, ապա նույնիսկ չէի հասցնի գնդակը հեռացնել տուգանային հրապարակից, և մրցավարն արդեն կարմիր քարտ կունենար ձեռքին։ Նույնիսկ առանց VAR-ին նայելու, ինձ համար այն արդեն կարմիր կլիներ:

Որպես ֆուտբոլիստ, ուզում եմ մի բան ասել՝ ես ընդհանուր առմամբ ասում եմ՝ VAR-ը խեղաթյուրված է, դա հիմարություն է։ Ես միշտ ասել եմ դա», – ասել է Բալոտելին Twitch ինտերնետային հարթակի TvPlay ուղիղ հեռարձակման ժամանակ։