Puma-ն «պատմական» առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» համար

Puma-ն «պատմական» առաջարկ է պատրաստում «Բարսելոնայի» համար՝ զգալիորեն գերազանցելով «Մանչեսթեր Սիթիի» հետ ունեցած 824 միլիոն դոլարի պայմանագիրը։ Այս մասին հայտնում է Diario Sport-ը։

Եթե ​​առաջարկն ընդունվի, ապա Nike-ի և «Բարսելոնայի» մոտ 26-ամյա հարաբերությունները կդադարեն: Nike-ն ու «Բարսան« համագործակցում են 1998 թվականից։ Գործող պայմանագրով ամերիկացիները կատալոնացիներին վճարում են նվազագույնը 114,75 միլիոն դոլար յուրաքանչյուր սեզոնի համար, իսկ բոնուսների դեպքում այդ գումարը կարող է հասնել 169 միլիոն դոլարի։

Հատկանշական է, որ ընդամենը 72 միլիոն դոլար է համապատասխանում հովանավորչական եկամուտին, ինչը ստիպել է «Բարսելոնայի» որոշ տնօրենների ենթադրել, որ ակումբը պետք է ավելի շատ ստանա տեխնիկական հովանավորից: