Բունդեսլիգայի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները

Հայտնի են դարձել Բունդեսլիգայի 2023 թվականի դեկտեմբեր ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները։

Մրցանակի համար պայքարում են «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը (4 հանդիպում, 2 գոլ, 2 գոլային փոխանցում), «Բայերի» պաշտպան Ալեքս Գրիմալդոն (4 հանդիպում, 1 գոլային փոխանցում), «ՌԲ Լայպցիգի» հարձակվող Լուի Օփենդան (4 հանդիպում, 2 գոլ, 1 գոլային փոխանցում), Լևերկուզենի «Բայերի» պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգը (4 հանդիպում, 1 գոլ, 1 գոլային փոխանցում), «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը (3 հանդիպում, 3 գոլ) և «ՌԲ Լայպցիգի» կիսապաշտպան Խավի Սիմոնսը (4 հանդիպում)։

Նոյեմբերին «Շտուտգարտի» հարձակվող Դենիզ Ունդավը ճանաչվեց Բունդեսլիգայի լավագույն ֆուտբոլիստ։