Ջուդ Բելինգհեմը կհամոզի Էրլինգ Հոլանդին տեղափոխվել «Ռեալ»

Լրատվամիջոցները շարունակում են նշել, որ Մադրիդի «Ռեալը» շարոգնակում է գերաստղ ձեռք բերելու փորձերը, լինի դա Կիլիան Մբապպեն, Էրլինգ Հալանդը, թե երկուսն էլ:

Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ «Ռեալը» հնարավորություն ունի նորվեգացուն գնելու «Մանչեսթեր Սիթիից» ներկայիս գներով համարժեք գումարի դիմաց։

Այժմ Cadena SER-ը հայտնում է, որ Մադրիդի «Ռեալի» աստղ Ջուդ Բելինգհեմը կհամոզի Հոլանդին տեղափոխվել «Ռեալ»: Երկուսն էլ նախկինում միասին խաղացել են Դորտմունդի «Բորուսիայում»:

Հայտնի է, որ Հոլանդը տուն ունի Մարբելայում և ամռանը պարբերաբար այցելում է այնտեղ։