Կառլո Անչելոտտի․ «Մենք հարգանքով ենք վերաբերվում միմյանց»

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի Սուպերգավաթի կիսաեզրափակչի՝ «Ատլետիկոյի» հետ խաղից առաջ կիսվել է իր կարծիքով մադրիդցիների գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեի մասին։

«Սիմեոնեն այս թիմի իդեալական մարզիչն է: Հակառակ դեպքում նա դժվար թե այսքան երկար մնար իր պաշտոնում։ Մենք շատ ենք խոսել և լավ ենք ճանաչում միմյանց։ Մենք հարգանքով ենք վերաբերվում միմյանց»,- մասնագետի խոսքերն է մեջբերում AS-ը։

Սիմեոնեն Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչն է 2011 թվականի դեկտեմբերից։ «Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո Մադրիդ» հանդիպումը կկայանա այսօր՝ հունվարի 10-ին, Սաուդյան Արաբիայում։