Էրլինգ Հոլանդը հաջորդ ամառ կտեղափոխվի «Բարսելոնա»

Նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը հաջորդ ամառ կփոխի ակումբային գրանցումը: Լրագրող Ֆրանսուա Գալարդոյի տեղեկություններով՝ 23-ամյա Հոլանդը «Մանչեսթեր Սիթիից» կտեղափոխվի «Բարսելոնա»։

Աղբյուրի տեղեկություններով՝ Հոլանդի ամառային տեղափոխությունը «Կամպ Նոու» վաղուց էր համաձայնեցված: Կատալոնական գրանդը «Մանչեսթեր Սիթիին» կվճարի մոտ 100 միլիոն եվրո։ Էրլինգ Հոլանդը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։

Դրանից հետո նորվեգացին «քաղաքայինների» կազմում անցկացրել է 75 հանդիպում, որոնցում խփել է 71 գոլ և կատարել 14 գոլային փոխանցում։ Նախկինում Հոլանդի հայրը խոսել էր Եվրոպայի բոլոր բարձրագույն լիգաներում խաղալու ֆուտբոլիստի ցանկության մասին։