Լեոնարդո Բոնուչին կտեղափոխվի Թուրքիա

Պաշտպան Լեոնարդո Բոնուչին համաձայնել է վաղաժամկետ խզել պայմանագիրը «Ունիոն Բեռլինի» հետ և շուտով կմիանա «Ֆեներբախչեին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն X սոցիալական ցանցում։

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի պաշտպանը պայմանագիր կկնքի թուրքական ակումբի հետ մինչև 2024 թվականի հունիսի վերջը։

Հիշեցնենք, որ Բոնուչին «Ունիոն Բեռլինի» է տեղափոխվել «Յուվենտուսից» անցած ամառ ազատ գործակալի կարգավիճակով։ Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 10 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։

Նախկինում խոսակցությունները կապում էին փորձառու պաշտպանին իտալական այնպիսի ակումբներ տեղափոխվելու հետ, ինչպիսիք են «Ռոման» և «Ջենոան»։