Լուիս դե լա Ֆուենտեն կերկարաձգի պայմանագիրը Իսպանիայի հավաքականի հետ

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն կերկարաձգի պայմանագիրը Իսպանիայի հավաքականի հետ, հայտնում է AS-ը։

Աղբյուրի համաձայն՝ 62-ամյա մասնագետը նոր պայմանագիր կկնքի մարտի 22-ին Իսպանիայի հավաքականի՝ Կոլումբիայի հետ ընկերական խաղից առաջ։ Պայմանագիրը նախատեսված կլինի մինչև 2026 թվականը։

Դե լա Ֆուենտեն Իսպանիայի հավաքականը գլխավորում է 2023 թվականի հունվարից։ Նրա գործող պայմանագիրն ազգային հավաքականի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի հուլիսի 31-ը։