Ժոաու Ֆելիշը կարող է հեռանալ «Բարսելոնայից»

«Բարսելոնայի» հարձակվող Ժոաու Ֆելիշը դժվար թե մնա թիմում իր վարձակալության ժամկետի ավարտից հետո, ասել է El Chiringuito-ը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավին ակումբի ղեկավարությանը հայտնել է, որ չի ցանկանում երկարաձգել վարձակալության պայմանագիրը կամ ամբողջական պայմանագիր կնքել 24-ամյա պորտուգալացու հետ։

«Բարսելոնան» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ Ֆելիշին վարձակալել է Մադրիդի «Ատլետիկոյից»։ Նա ակումբի կազմում անցկացրել է 22 հանդիպում, դարձել 6 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։