Ջորդան Հենդերսոնը կարող է վերադառնալ Եվրոպա

«Այաքսը» հատուկ հետաքրքրություն է ցուցաբերում «Ալ-Իտիֆակայի» կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնի նկատմամբ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Նշվում է, որ Ամստերդամյան ակումբը սպասում է, որ կիսապաշտպանը տրանսֆերի հայտ ներկայացնի։ Հենդերսոնի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում նաև եվրոպական մի քանի այլ ակումբներ։

The Times-ը հայտնել է, որ 33-ամյա անգլիացին ցանկանում է հեռանալ Սաուդյան Արաբիայի ակումբից։

Հենդերսոնը «Ալ-Իտիֆակ» է միացել «Լիվերպուլից» անցյալ տարվա հուլիսին: Նա նոր թիմի կազմում անցկացրել է 19 հանդիպում՝ դառնալով 5 գոլային փոխանցման հեղինակ։