«Լիլի» պաշտպանը կարող է տեղափոխվել իտալական գրանդ

«Յուվենտուսը» բանակցությունների վերջին փուլում է «Լիլի» պաշտպան Տիագո Ջալոյի տրանսֆերի շուրջ, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Թուրինյան թիմը 23-ամյա պորտուգալացու հետ պայմանագիր կկնքի մինչև 2028 թվականի ամառ։

Ջալոյի պայմանագիրը «Լիլի» հետ ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Ընդհանուր առմամբ, ֆուտբոլիստը ֆրանսիական ակումբի կազմում անցկացրել է 102 հանդիպում և դարձել 3 գոլի հեղինակ։

Transfermarkt պորտալը պաշտպանի արժեքը գնահատում է 15 միլիոն եվրո։