Ֆրանկո Կամոցի. «Էդուարդ Սպերցյանը կկարողանա խաղալ Եվրոպայի ցանկացած բարձրակարգ ակումբում»

Իտալացի ֆունկցիոներ Ֆրանկո Կամոցին կիսվել է իր կարծիքով «Կրասնոդարի» հայ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Թուրինի «Յուվենտուս» հնարավոր տեղափոխության մասին։

«Սպերցյանը մեծ խաղացող է, նա կկարողանա խաղալ Եվրոպայի ցանկացած բարձրակարգ ակումբում։ Ոչ միայն «Յուվենտուսում»»,- Կամոցիի խոսքերն է մեջբերում RB Sport-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Սպերցյանի տրանսֆերով հետաքրքրված է «Յուվենտուսը»։

Նշենք, որ Սպերցյանը մասնակցել է ՌՊԼ-ի առաջին խաղակեսի բոլոր հանդիպումներին, դարձել 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։