Կիլիան Մբապպեն ընտրություն է կատարել Մադրիդի «Ռեալ» և «Լիվերպուլի» միջև

ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապպեն նախընտրում է տեղափոխվել Մադրիդի «Ռեալ», քան «Լիվերպուլ», հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն։

Աղբյուրի համաձայն՝ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը զանգահարել է 25-ամյա ֆրանսիացուն, սակայն Մբապպեն մերժել է մերսիսայդցիների առաջարկը, քանի որ ցանկանում է տեղափոխվել «Ռեալ»։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Լիվերպուլը» փորձում է համոզել Մբապպեին՝ կենտրոնանալով իսպանական Լա Լիգայի նկատմամբ Պրեմիեր Լիգայի գերազանցության վրա։

Այս մրցաշրջանում Մբապպեն ՊՍԺ-ի կազմում անցկացրել է 24 հանդիպում, դարձել 25 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը փարիզեցիների հետ ավարտվում է մրցաշրջանի վերջում, ուստի ֆուտբոլիստն այժմ ազատ է բանակցություններ վարել այլ ակումբների հետ։