«Բորուսիան» հաստատել է, որ Հանս-Յոահիմ Վատցկեն կհեռանա

Հանս-Յոահիմ Վատցկեն հայտարարել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը «Բորուսիայի» հետ։ Այժմ դորտմունդցիները հայտարարություն են տարածել, որում հաստատում է Վատցկեի հեռանալը:

Նա կլքի «Բորուսիայի» գլխավոր տնօրենի պաշտոնը 2025 թվականի աշնանը։ Տասնվեց տուրից հետո «Բորուսիան» Գերմանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է հինգերորդ տեղը։

Էդին Թերզիչի թիմը 15 միավորով զիջում է «Բայերին»: Գերմանիայի առաջնության հաջորդ խաղը «Բորուսիան» կանցկացնի շաբաթ օրը՝ հունվարի 13-ին, մրցակցի խաղադաշտում «Դարմշտադտի» հետ։