La Gazetta dello Sport. Ա Սերիայի ակումբների թիվը կարող է կրճատվել

Իտալական Ա Սերիայի ակումբների թիվը կարող է կրճատվել 20-ից 18-ի, հայտնում է La Gazetta dello Sport-ը։

Աղբյուրի համաձայն՝ հիմնականում Ա Սերիայի թոփ ակումբներն են հանդես գալիս բարձրագույն դիվիզիոնում թիմերի թվի կրճատման օգտին: Բարեփոխման օգտին որոշում կարող է կայացվել, եթե 20 ակումբներից առնվազն 14-ի ներկայացուցիչները կողմ քվեարկեն:

19 տուրից հետո Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը գլխավորում է «Ինտերը» (48 միավոր), «Յուվենտուսը» (46) երկրորդն է, «Միլանը» (39)՝ երրորդը։