Ֆիլիպե Կոուտինյոն կարող է Եվրոպա վերադառնալ

Հարձակողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինյոն կարող է Եվրոպա վերադառնալ 2024 թվականին։ Ինչպես հայտնում է լրագրող Էքրեմ Քոնուրը սոցցանցերում, 31-ամյա բրազիլացու նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում թուրքական Սուպերլիգայի ակումբները։

Բացի այդ, Կոուտինյոն գտնվում է Մայամիի «Ինտերի» ռադարում, որի կազմում ամառվանից խաղում են Լիոնել Մեսսին և «Բարսելոնայի» մի քանի այլ նախկին ֆուտբոլիստներ։

Ֆիլիպե Կոուտինյոն այժմ վարձավճարով հանդես է գալիս քաթարական «Ալ-Դուհեյլ» ակումբում։ Հարձակողական ոճի կիսապաշտպանի իրավունքները պատկանում են «Ասթոն Վիլային»: