2024 թվականի առաջին օրերին «Բարսելոնան» կորցրեց պաշտպան Ինիգո Մարտինեսին։ Նա վնասվածք էր ստացել «Բարբաստրոյի» դեմ խաղում։ Այդ հանդիպումն ավարտվեց «Բարսելոնայի» հաղթանակով՝ 3:2 հաշվով։
Փորձաքննության արդյունքներով փորձառու պաշտպանի մոտ ախտորոշվել է ձախ ազդրի երկգլուխ մկանի վնասվածք։ Այս մասին հայտնում է «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը։
Ինչպես ավելացնում է Sport.es-ը, նման վնասվածքի դեպքում վերականգնումը կտևի մոտ մեկ ամիս՝ չորսից հինգ շաբաթ: Մարտինեսը 32 տարեկան է, այս մրցաշրջանում նա խաղադաշտ է դուրս եկել 11 պաշտոնական հանդիպումներում՝ առանց գոլի։