«Արսենալը» հետևում է լոնդոնյան ակումբի պաշտպանին

«Չելսիի» պաշտպան Մարկ Կուկուրելյան հայտնվել է «Արսենալի» ռադարում:

Ինչպես տեղեկացնում է Si Phillips Talks Chelsea-ն, «զինագործները» հետևում են 25-ամյա իսպանացուն՝ ցանկանալով ուժեղացնել թիմի պաշտպանական գիծը:

2023/24 մրցաշրջանում Կուկուրելյան մասնակցել է «Չելսիի» 12 պաշտոնական հանդիպման։ Դրանցում պաշտպանը աչքի չի ընկել արդյունավետ գործողություններով։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը ֆուտբոլիստին գնահատում է 25 միլիոն եվրո։