Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»

Հայաստանի ազգային հավաքականի թեկնածու Ժիրայր Շաղոյանը վերադարձել է «Արարատ-Արմենիա»։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Արարատ-Արմենիա» է վերադարձել Ժիրայր Շաղոյանը։
Ֆուտբոլիստը 2022 թվականի աշնանը վարձակալության հիմունքներով տեղափոխվել էր բուլղարական «ԲԿՄԱ Սոֆիա» ակումբ։

Ժիրայր Շաղոյանը «Արարատ-Արմենիայի» կազմը համալրել էր 2018 թ-ին։ Մեր թիմի կազմում անցկացրել է 64 հանդիպում ու դարձել 11 գոլի հեղինակ, ինչպես նաև` Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության 2018/19 մրցաշրջանի չեմպիոն:

Բարի վերադարձ, Ժիրայր», – ասված է հաղորդագրության մեջ։