Լուի Սահան ցանկանում է Կարիմ Բենզեմային տեսնել անգլիական գրանդում

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Լուի Սահան կարծում է, որ թիմը կարող է օգտվել «Ալ Իթիհադի» հարձակվող Կարիմ Բենզեմայից։

«Բենզեման կփոխեր «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակումը, և դա հենց այն է, ինչ պետք է թիմին: Նա գոլեր կխփեր ու կերաշխավորեր թիմի լավագույն ելույթը»,- Սահայի խոսքերն է մեջբերում AS-ը։

36-ամյա Բենզեման Սաուդյան Արաբիայի թիմին միացել է 2023 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ «Ալ Իթիհադի» կազմում անցկացրած 20 խաղում ֆրանսիացի ռմբարկուն դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2026 թվականի ամառ։