Իտալական գրանդը չի կարող գնել Կելվին Ֆիլիպսին

«Յուվենտուսը» վերջնականապես դուրս է մնացել «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կելվին Ֆիլիպսի համար պայքարից։

The Sun-ի տեղեկությունների համաձայն՝ «Յուվենտուսը» բավարարված չէր այն պայմաններից, որոնց համաձայն «Մանչեսթեր Սիթին» պահանջում էր։

Աղբյուրը նշում է, որ անգլիական «Նյուքասլը» շարունակում է հետաքրքրվել 28-ամյա կիսապաշտպանով։

Հիշեցնենք, որ Ֆիլիպսը «Մանչեսթեր Սիթիի» խաղացող դարձավ 2022 թվականի ամռանը, երբ Պեպ Գվարդիոլայի թիմը նրա համար վճարեց ավելի քան 50 միլիոն եվրո։